Շինարարության որակի տեխնիկական վերահսկողությամբ մասնագիտացված մեր ընկերությունը հպարտությամբ նշում է ոլորտում հաջող աշխատանքի 15-ամյակը:
Բնագավառի մասնագիտական հարուստ փորձ ունեցող հիմնադիր-տնօրեն Բաբկեն Ինանցի գլխավորությամբ աշխատում են նույնպես բարձր որակավորում, մասնագիտական 1-ին կարգի հավաստագրեր և 20-ից մինչև 50 տարվա աշխատանքային փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ:
Մենք ավարտել ենք շուրջ 80 արժեքավոր նախագծեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր բարձր որակով և պայմանագրային ժամկետների պահպանմամբ: Մեր թիմը հպարտանում է ոչ միայն իր մասնագիտական գիտելիքներով և հմտություններով, այլ նաև ցանկացած տեխնիկական, տեխնոլոգիական և կազմակերպչական խնդիրներ լուծելու հմտություններով:
Մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին՝ աշխատանքի բոլոր փուլերում լինել ազնիվ և պատասխանատու, ձգտելով մեր պատվիրատուների և գործընկերների հետ պահպանել հաջող և երկարատև փոխհարաբերություններ: